ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

Փաշինյանը կոալիցիա կազմելու ծրագի՞ր ունի

Փաշինյանը կոալիցիա կազմելու ծրագի՞ր ունի
10.12.2020 | 12:47

«Հրապարակը» գրում է.

«Մի քանի օր է՝ լուրեր են շրջում, որ քաղաքական որոշ ուժեր և անհատներ Նիկոլ Փաշինյանի հետ ստվերային բանակցությունների մեջ են` ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու հարցով։ Ավելին, կառավարության նոր նշանակումների որոշ մասը տեղավորվում է այդ ծիրում։ Բայց քանի որ պահը հարմար չէ համագործակցության մասին բացահայտ հայտարարելու, և այս կառավարության ճակատագիրն էլ անորոշ է, ուստի ընտրել են ստվերային համագործակցության ճանապարհը։ Փաշինյանի հնարավոր դաշնակիցների թվում նշում են անուններ, որոնք անգամ նրա հեռացումն են պահանջել. ՀԱԿ, «Քաղաքացու որոշում», Արման Բաբաջանյան, Արամ Սարգսյանի «Հանրապետություն»։

Օրինակ՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի նշանակումը համաձայնեցվել է ՀԱԿ-ի հետ, Վաղարշակ Հարությունյանին ՊՆ նախարար դարձնելու լոբբիստն Արման Բաբաջանյանն է։ Օրակարգում է արդարադատության նախարարի հեռացման հարցը, որի համար պայքարում են ՀԱԿ-ականները։ ՔՈ-ի ղեկավար Սուրեն Սահակյանը մեզ հավաստիացրեց, թե «որևէ տեսակի» կառավարության կազմում ընդգրկվելու բանակցություն չի ընթանում իրենց հետ։ «Դա ակտուալ կլիներ մինչև 1,5 նախարարության գործը որպես կառավարության ծրագիր ներկայացնելը», - ասաց նա՝ նկատի ունենալով Փաշինյանի 6-ամսյա ճանապարհային քարտեզը։

«Մենք այլ աշխատանք ենք տեսնում՝ որպես կառավարության օրվա հրամայական՝ կառավարությունն աշխատեցնելն է, որպեսզի քաղաքացին այստեղ մնալու դեպքում ապահովություն զգա, որ պետությունը հոգ է տանում իր մասին, իր և երեխաների ապագայի համար լավ հեռանկարներ տեսնի»։ Այսինքն՝ նահանջե՞լ եք հրաժարականի պահանջից:
«Մեր կարծիքով, լավագույն լուծումը Նիկոլ Փաշինյանի հեռանալը և նոր, չեզոք կառավարության ստեղծումն է»։ Բայց եթե հրաժարական չի տալիս, պիտի աշխատեն՚:

Դիտվել է՝ 2371

Մեկնաբանություններ